• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ կայացել է պաշտոնական ընդունելություն և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգաշար

24 սեպտեմբերի, 2026
Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ կայացել է պաշտոնական ընդունելություն և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգաշար
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված Հայաստանի պետական կամերային նվագախմբի աննախադեպ համերգաշարի հիմնական ելույթը կայացել է Նյու Դելիի հանրահայտ Լոտոսի տաճարի համերգասրահում:
Պաշտոնական ընդունելությանը համերգային երեկոյի բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևելյան հարցերով քարտուղար Ռուդրենդրա Տանդընը:
ՀՀ դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանն, ունենալով հարուստ մշակութային ավանդույթներ և ժառանգության նկատմամբ խորը հարգանք, տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները զարգացրել են բազմաթիվ ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական երկխոսությունը, պաշտպանությունը, առևտուրը, կրթությունը, տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և հատկապես մշակույթը։ Դեսպան Աֆյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է ներկայանալ ոչ միայն իր տնտեսական կամ քաղաքական ձեռքբերումներով, այլև իր մշակույթով, իր ժողովրդի ստեղծագործական ներուժով և ուրիշների հետ կամուրջներ կառուցելու կարողությամբ։
Հնդկաստանի փոխարտգործնախարարն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի դարավոր և մշակութային կապերի հենքի վրա վերջին տարիներին ձևավորված քաղաքական ակտիվ երկխոսության և շարունակական գործընկերության ամրապնդմանն ուղղված պատրաստակամության մասին:
Երեկոյի ընթացքում համերգաշարի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահը, ով նաև հանդես է եկել մի քանի կատարումներով հնչել են հայ և եվրոպացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Միջոցառումը ջերմ արձագանքի է արժանացել ներկաների, այդ թվում՝ մի շարք երկրների դեսպանների և դիվանագետների, ինչպես նաև Հնդկաստանի պետական և մասնավոր հաստատությունների, փորձագիտական շրջանակների ու տեղի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից։
Մինչ այդ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի աննախադեպ համերգաշարը մեկնարկել էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հանրահայտ Վիկտորիա Մեմորիալում։
Հայաստանից առաջին անգամ նման հյուրախաղերով Հնդկաստան ժամանած նվագախմբի ելույթին, ինչպես նաև Վիկտորիա հուշահամալիրում առաջին անգամ անցկացվող այս համերգաշարի բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն ու Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի կառավարության բարեկեցության վարչության քարտուղար Սանջայ Բանսալը:
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ դեսպան Աֆյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանի անկախության 35 տարիները ոգու ամրության, վերածննդի և անսասան նվիրումի ուղի են։
Խորհրդանշական է նաև, որ համերգաշարի մեկնարկը համընկել է Խաղաղության միջազգային օրվա հետ։ Այդ առիթով ՀՀ դեսպանը նշել է, որ Կալկաթայից մինչև Նյու Դելի, ապա՝ Չեննայ (Մադրաս), հայկական երաժշտությունը կշարունակի իր ճանապարհը՝ իր հետ տարածելով բարեկամության, խաղաղության և համագործակցության ուղերձը։
Իսկ սեպտեմբերի 24-ին Չեննայի պատմական Մադրասի երաժշտական ակադեմիայում կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ Հնդկաստանի համերգաշարի եզրափակիչ ելույթը։
Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն ու Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոսը Հայաստանի անկախության տարեդարձի և Հնդկաստանում նվագախմբի բացառիկ համերգների կապակցությամբ ողջույնի խոսքեր են ուղղել ներկաներին:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը, Միացյալ Թագավորությունից Հայաստան, ապա նվագախմբի հետ Հնդկաստան ժամանած համերգաշարի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, տենոր Սիփան Օլահը, Լիբանանից ժամանած սոպրանո Շողիկ Թորոսյանը, ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը և դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյանը, ինչպես նաև ողջ նվագախմբի անդամները հանդիսատեսի կողմից արժանացել են առանձնահատուկ ջերմ վերաբերմունքի:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: